Երևան`   +17 °C
Այսօր`   Կիրակի, 08 սեպտեմբերի, 2024 թ.

Միշելը չի մասնակցի Եվրոխորհրդարանի ընտրություններին

492
Շաբաթ, 27 հունվարի, 2024 թ., 12:18
Միշելը չի մասնակցի Եվրոխորհրդարանի ընտրություններին

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, որ չի մասնակցելու Եվրոխորհրդարանի ընտրություններին և կմնա իր պաշտոնում մինչև մանդատի ավարտը, այս մասին գրում է РИА Новости-ն։ Միշելը, որի մանդատն ավարտվում է 2024-ի նոյեմբերի 30-ին, ավելի վաղ հայտարարել էր, որ կմասնակցի 2024-ի հունիսի 6-9-ը կայանալիք Եվրոխորհրդարանի ընտրություններին և պաշտոնը կթողնի ամռանը՝ եվրոպատգամավորի աթոռը զբաղեցնելու համար։