ԱՄՆ-ում բանտարկյալի՝ ազոտով մահապատիժը կարող է համարվել խոշտանգում. ՄԱԿ
1518
Ուրբաթ, 26 հունվարի, 2024 թ., 19:24
![]() ԱՄՆ-ում բանտարկյալի՝ ազոտով մահապատիժը կարող է հավասարեցվել խոշտանգումների դասին: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ուոլքեր Թըրքը՝ մեկնաբանելով Ալաբամայում Քենեթ Յուջին Սմիթի մահապատիժը: Նա ասել է, որ խորապես ցավում է այդ դեպքի համար, որն անհամատեղելի է մարդու կյանքի հիմնարար իրավունքի հետ: «Լուրջ մտահոգություններ կան, որ ազոտով խեղդելու այս նոր և չստուգված մեթոդը կարող է հավասարեցվել խոշտանգումների կամ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի: Կոչ եմ անում բոլոր պետություններին մահապատժի մորատորիում սահմանել»,-ասել է նա: |

«Ճապոնիայի բրենդը պրոֆեսիոնալիզմն է․ իսկ ի՞նչ ունենք Երևանում»․ Քրիստինա Վարդանյան
6214:00
«Սա Գյումրին է». Գոհար Պապիկյան (տեսանյութ)
9113:06
Agence France-Presse-ը կիբերհարձակման է ենթարկվել
18910:06
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
13607:06
«Հավաքական ազգը չի կարող հավաքական ինքնասիրություն չունենալ». Միհրան Հակոբյան
185Երեկ, 23:54
Արփինե Հովհաննիսյանը պատրաստել է ինքնակամ կառույցների հաշվառման ժամկետի երկարաձգման օրենսդրական առաջարկություն (տեսանյութ)
173Երեկ, 23:36
