ԱՄՆ-ը քննադատել է Օրբանին՝ ռուսամետ գործողությունների համար
514
Ուրբաթ, 26 հունվարի, 2024 թ., 12:24
![]() Հունգարիայում ԱՄՆ դեսպան Դևիդ Փրեսմանը երկրի վարչապետ Վիկտոր Օրբանին անվանել է ռուսամետ առաջնորդ, որը վնասում է ՆԱՏՕ-ին, գրում է Financial Times-ը: «Օրբանի քաղաքականությունը հիմնված է հորինված հունգարաֆոբիայի և երևակայական զավթիչների մասին ֆանտաստիկայի վրա, ինչը ստիպում է նրան գործել՝ ի շահ Ռուսաստանի, և խաթարել ՆԱՏՕ-ի միասնությունը: Բացի այդ, Օրբանն ԱՄՆ ընտրություններում սատարում է Դոնալդ Թրամփին»,- ասել է Փրեսմանը: «ԱՄՆ դեսպանի արտասովոր անկեղծ մեկնաբանությունները բացահայտում են ՆԱՏՕ-ի և ԵՄ երկրների հիասթափությունը՝ կապված Ուկրաինային ԵՄ-ի հետագա օգնությունը խոչընդոտելու և դաշինքին Շվեդիայի անդամակցության մասին արձանագրության վավերացումը ձգձգելու Հունգարիայի փորձերի հետ»,- գրում է պարբերականը: |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
