Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 հուլիսի, 2024 թ.

Ընտրությունների նախաշեմին Լուկաշենկոն հայտարարել է կադրային փոփոխությունների մասին

500
Հինգշաբթի, 25 հունվարի, 2024 թ., 14:54
Ընտրությունների նախաշեմին Լուկաշենկոն հայտարարել է կադրային փոփոխությունների մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է խորհրդարանական և նախագահական ընտրությունների նախաշեմին կադրային փոփոխությունների մասին, հաղորդում է «БелТА»-ն: «Տեղի են ունենում կադրային փոփոխություններ, ռոտացիա՝ բոլոր նախարարություններում, գերատեսչություններում։ Սա հայտնի պրակտիկա է։ Խորհրդարանական, նախագահական ընտրությունների նախօրեին մենք մշտապես թարմացրել ենք և՛ կառավարության, և՛ տեղական ինքնակառավարման մարմինների կազմը»,- ասել է Լուկաշենկոն:

Նշենք, որ ընտրությունները Բելառուսում փետրվարի 25-ին են: