Մեծ Բրիտանիայում Ռիշի Սունակին տապալելու դավադրություն են պատրաստում. #Times
![]() Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակին տապալելու դավադրություն են պատրաստում, գրում է Times-ը: Դավադրության ուղղությամբ աշխատում է Սունակի՝ հատուկ հարցերով նախկին խորհրդական Ուիլ Դրայը: Դրայը հրաժարական է տվել 2023 թվականի նոյեմբերին: Պաշտոնանկությունից հետո 26-ամյա Դրայն սկսել է աշխատել մի խումբ նախկին խորհրդականների և խորհրդարանի անդամների հետ, ովքեր կարծում են, որ բրիտանացի պահպանողականները «շարժվում են դեպի պարտություններից ամենասարսափելին»՝ առաջիկա համընդհանուր ընտրություններում, եթե նրանց ղեկավարի Սունակը: Դրայն օգնել է հարցեր կազմել YouGov-ի վերջին հարցման համար, որին մասնակցել է 14 հազար մարդ: Հարցումը ցույց է տվել, որ պահպանողականները ընտրություններում պարտվելու են լեյբորիստներին: Ավելի վաղ բրիտանացի 11 պահպանողական պատգամավոր կոչ էր արել անվստահություն հայտնել Սունակին: |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
