Երևան`   +20 °C
Այսօր`   Կիրակի, 08 սեպտեմբերի, 2024 թ.

Ֆրանսիան մերժել է Իլ-76-ի հարցով ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստ անցկացնելու՝ Ռուսաստանի պահանջը

373
Հինգշաբթի, 25 հունվարի, 2024 թ., 10:00
Ֆրանսիան մերժել է Իլ-76-ի հարցով ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստ անցկացնելու՝ Ռուսաստանի պահանջը

Ֆրանսիան մերժել է Իլ-76-ի աղետի հարցով ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստ անցկացնելու՝ Ռուսաստանի պահանջը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին՝ նշելով, որ նման որոշումը լիազորությունների չարաշահում է:

«Ֆրանսիան փորձել է ժամանակ շահել և ուկրաինացիներին ժամանակ տալ՝ կատարվածին ճշմարտանման բացատրություն տալու համար, ուստի համաձայնել է նիստն անցկացնել միայն հունվարի 25-ին: Այն տեղի կունենա Նյու Յորքի ժամանակով 17:00-ին»,- նշել է պաշտոնյան: