ՌԴ-ը, Իլ-76-ի կործանման հետ կապված, դիմում է ուղարկել ԱՄՆ-ին ու Գերմանիային
![]() ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը պատգամավորներին հանձնարարել է Իլ-76-ի կործանման հետ կապված դիմում պատրաստել և ուղարկել ԱՄՆ Կոնգրեսին և Գերմանիայի կառավարությանը, հաղորդում է ТАСС-ը: Իլ-76-ը կործանվել է հունվարի 24-ի առավոտյան Բելգորոդի մարզում: ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ օդանավում գտնվել են Ուկրաինայի ԶՈՒ 65 գերեվարված զինծառայողներ, որոնց փոխանակման նպատակով տեղափոխում էին Բելգորոդի մարզ, անձնակազմի վեց անդամ և երեք ուղեկցող: «Եկեք դիմում պատրաստենք և ուղարկենք ԱՄՆ Կոնգրեսին ու Գերմանիայի Բունդեսթագին, որպեսզի պատգամավորները վերջապես տեսնեն, թե ում են ֆինանսավորում և ում են օգնում: Ուկրաինան իր զինվորներին գնդակահարել է օդում։ Մեր ինքնաթիռի օդաչուներին, որոնք մարդասիրական առաքելություն էին իրականացնում, գնդակահարել են անպաշտպան վիճակում։ Գնդակահարել են ամերիկյան, գերմանական հրթիռներով»,-ասել է Վոլոդինը: |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
