Երևան`   +33 °C
Այսօր`   Շաբաթ, 27 հուլիսի, 2024 թ.

ԱՄՆ-ը սպառնացել է Մադուրոյին՝ ընդդիմությանը հետապնդելու պատճառով

936
Չորեքշաբթի, 24 հունվարի, 2024 թ., 11:48
ԱՄՆ-ը սպառնացել է Մադուրոյին՝ ընդդիմությանը հետապնդելու պատճառով

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին սպառնում են հետևանքներով՝ ընդդիմության հետ պայմանավորվածությունները խախտելու դեպքում: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերի գրավոր հայտարարության մեջ:

«ԱՄՆ-ը խորապես մտահոգված է 33 վենեսուելացիների ձերբակալման օրդերների հետ կապված, որոնց թվում են ընդդիմության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, պաշտոնաթող զինվորականներ, ինչպես նաև լրագրողներ: Ձերբակալությունները, առանց պատշաճ ընթացակարգային նորմերի պահպանման, հակասում են ընտրություններին նախապատրաստվելու մասին պայմանավորվածությունների ոգուն, որոնք ստորագրվել են 2023 թվականի հոկտեմբերին՝ ընդդիմության և Մադուրոյի ներկայացուցիչների միջև: Կոչ ենք անում դադարեցնել քաղաքական դրդապատճառներով հետապդնումները»,- ասվում է Միլերի հայտարարության մեջ: