Չերչիլի ատամների պրոթեզն աճուրդի է հանվել
![]() Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի (1874-1965) ատամների պրոթեզն աճուրդի է հանվել Արևմտյան Անգլիայի Չելթենհեմում (Գլոսթերշիր) The Cotswold Auction Company-ում: Լոտի նախնական հաշվարկային արժեքը 6-10 հազար դոլար է: «Չերչիլի պրոթեզը ամենաարտասովոր իրերից մեկն է, որը մենք երբևէ վաճառել ենք»,- աճուրդի տան ղեկավար Լիզ Փուլի խոսքերն է մեջբերում The Guardian թերթը։ Խնդրո առարկա ատամնաշարը Չերչիլը կրել է 1940 թվականի հունիսի 4-ին բրիտանական խորհրդարանում իր «Մենք կռվելու ենք լողափերում» ելույթի ժամանակ։ Սա քաղաքական գործչի ամենահայտնի ելույթներից է, որը հնչել է Մեծ Բրիտանիայի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ մտնելուց հետո։ Պրոթեզը մշակել է ատամնաբույժ Վիլֆրեդ Ֆիշը և թույլ է տվել նախկին վարչապետին չշչախոսել, ինչով նա տառապում էր մանկուց։ Մի քանի օրինակ է պատրաստվել, և մեկը եղել է Չերչիլի հետ, երբ նրան թաղել են: Պահեստային օրինակը տրվել է Լոնդոնի վիրաբույժների թագավորական քոլեջի թանգարանին։ ![]() |

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
66Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
68Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
125Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
109Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
94Երեկ, 22:12

