Երևան`   +18 °C
Այսօր`   Կիրակի, 08 սեպտեմբերի, 2024 թ.

«Կոչ ենք անում ՀՀ-ին ու Ադրբեջանին՝ խաղաղության համաձայնագիր կնքել». Մեթյու Միլեր

1221
Ուրբաթ, 19 հունվարի, 2024 թ., 09:36
«Կոչ ենք անում ՀՀ-ին ու Ադրբեջանին՝ խաղաղության համաձայնագիր կնքել». Մեթյու Միլեր

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված աշխատանքները և աջակցում է երկու երկրների տարածքային ամբողջականությանը:

Միլերի խոսքով՝ կողմերը վերջին մեկ տարվա ընթացքում զգալի առաջընթացի են հասել խաղաղ գործընթացում։

«Մենք կոչ ենք անում նրանց պահպանել նախորդ բանակցությունների ազդակն ու համաձայնագիր կնքել»,- ասել է Միլերը:

Նա նաև հույս է հայտնել, որ Ադրբեջանն ու Հայաստանը որքան հնարավոր է շուտ կստորագրեն պայմանագիրը, որը կճանաչի միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: