Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 24 նոյեմբերի, 2024 թ.

«Շտապօգնության բժշկին փակել են սենյակում ու դանակով սպառնացել»․ Մարինա Խաչատրյան

1914
Հինգշաբթի, 18 հունվարի, 2024 թ., 16:30
«Շտապօգնության բժշկին փակել են սենյակում ու դանակով սպառնացել»․ Մարինա Խաչատրյան

Հասարակական գործիչ, բժիշկ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի՛ բուժաշխատողներ, մենք անտրտունջ աշխատել ենք և խաղաղ պայմաններում և պատերազմի ժամանակ, և համաճարակի պարտադրանքի տակ և քաղաքական հետապնդումների ներքո, և չնչին աշխատավարձով և մեր երեխաներին զօր ու գիշեր տանը մենակ թողնելով ...
Այսօր մեր գործընկերների նկատմամբ գրեթե ամեն օր կիրառվում է բռնություն - հոգեբանական ու ֆիզիկական։ Բանն արդեն հասել է նրան, որ շտապօգնության բժշկին փակել են սենյակում ու դանակ են քաշել վրան։
Հայհոյում, անպատվում, ծաղրում ու ծեծի են ենթարկում բժիշկների, բուժքույրերի, ֆելդշերների, մայրապետերի ...
Այս աղետը կարող է թակել ցանկացած բուժաշխատողի դուռը։
Ես չեմ պատրաստվում հանդուրժել իմ մասնագիտական համայնքի նկատմամբ նման վերաբերմունքը ... ով ուզում է լինի դիմացինս։
Հետևաբար կոչ եմ անում ՉԼՌԵԼ, ԲԱՐՁՐԱՁԱՅՆԵԼ ԱՅՆ, ԻՆՉԻՆ ԱԿԱՆԱՏԵՍ ԵՔ ԼԻՆՈՒՄ ԲՈԼՈՐԴ ԳՐԵԹԵ ԱՄԵՆ ՕՐ, ՊԱՀԱՆՋԵԼ, ՈՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ ՁԵՌՆԱՐԿԵՆ ՔԱՅԼԵՐ՝ ԱՅՍ ԲԱՐԴԱԿԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ... ԿԱՄ ԱՆՑՆԵԼ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ»։

Աղբյուրը`   Մարինա Խաչատրյան