«Երկուշաբթի օրվանից դպրոցներում կսկսվեն ֆիլտրման միջոցառումներ». նախարար
1642
Ուրբաթ, 12 հունվարի, 2024 թ., 11:54
![]() ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօրվա ասուլիսի ժամանակ անդրադառնալով սուր շնչառական վարակներին՝ ասել է, որ ամենօրյա մոնիթորինգ են իրականացնում. այս տարվա ցուցանիշները համադրելի են նախորդ տարիների հետ. «Տվյալ սեզոնին բնորոշ որոշակի ակտիվացման շրջանում ենք գտնվում: Ի՞նչ միջոցառումներ ենք նախատեսում ու իրականացնում: Քանի որ դպրոցները վերաբացվել են, հսկում ենք բացակայությունների թիվը, որոնք այս պահին չեն գերազանցում 2 տոկոսը: Երկուշաբթի օրվանից դպրոցներում կսկսվեն ֆիլտրման միջոցառումներ՝ առավոտյան բուժքույրերը կզննեն երեխաներին, սիմպտոմներ գրանցելուն պես, երեխաներին կուղարկեն տուն: Պոլիկլինիկաներում նշանակվել են լրացուցիչ հերթափոխություններ՝ հիվանդանոցային օղակը շատ չծանրաբեռնելու համար»,- նշել է Ավանեսյանը: |

«Մանկական մահացությունը ՀՀ-ում շարունակում է մնալ կայուն բարձր մակարդակի վրա»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
9012.02.2026, 10:30
«Պետությունը պարտավոր է ապահովել դեղորայքի մատչելիությունը»․ Մհեր Մելքոնյան
10911.02.2026, 14:24
«Տեղյա՞կ եք՝ ինչ է կատարվում ԲԿ-ներում․ բժիշկները բացահայտ փող են ուզում վիրահատության համար»․ լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
14111.02.2026, 13:00
«Չկա՞ մտավախություն, որ տարվա 2-րդ կիսամյակին գումարը կսպառվի»․ լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
14311.02.2026, 12:06
Անահիտ Ավանեսյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
7511.02.2026, 11:18
Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը՝ ՀՀ-ում
10509.02.2026, 14:36
