Հակաբիոտիկների օգտագործումը ցուցված չէ վիրուսային վարակների դեպքում
![]() Սուր շնչառական վարակները հարուցվում են տարբեր վիրուսներով, ներառյալ՝ գրիպը, պարագրիպը, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսը, կորոնավիրուսները, ռինովիրուսը և այլն: «Հիվանդներն առավել վարակիչ են առաջին 2-4-րդ օրերին: Վիրուսները կարող են մնալ ձեռքերին՝ դառնալով վարակի աղբյուր առնվազն մոտակա 2 ժամվա ընթացքում, որոշ վիրուսներ մակերեսների վրա կենսունակությունը պահում են առնվազն 1 օր: Այս մասնիկները վարակիչ են նաև օդում՝ արտազատվելով հազի, փռշտոցի, շնչառության ժամանակ: Սենյակի խոնավացումը կարող է բարելավել դժվարացած շնչառությունը: Հեղուկների բավարար քանակությունը օգնում է կանխարգելել ջրազրկումը: Հակաբիոտիկների օգտագործումը ցուցված չէ վիրուսային վարակների դեպքում, քանի որ վերջիններս անարդյունավետ են: Սակայն հակաբիոտիկները կարող են նշանակվել բարդությունների զարգացման դեպքում՝ բժշկի կողմից երեխայի զննումից հետո: Խորհուրդ չի տրվում օգտագործել հակահիստամինային, հակահազային, խորխաբեր դեղեր երեխաների շրջանում։ Վիտամին Ց-ի, Էխինացեայի, ցինկի օգտագործումը չունի ապացուցված արդյունավետություն սուր շնչառական վարակների կանխարգելման և բուժման հարցերում: Ձեռքերի լվացումը, մակերեսների խոնավ սրբումը և սենյակի օդափոխումն ունեն արդյունավետ կանխարգելիչ նշանակություն»։ |

«Մանկական մահացությունը ՀՀ-ում շարունակում է մնալ կայուն բարձր մակարդակի վրա»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
9012.02.2026, 10:30
«Պետությունը պարտավոր է ապահովել դեղորայքի մատչելիությունը»․ Մհեր Մելքոնյան
10911.02.2026, 14:24
«Տեղյա՞կ եք՝ ինչ է կատարվում ԲԿ-ներում․ բժիշկները բացահայտ փող են ուզում վիրահատության համար»․ լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
14111.02.2026, 13:00
«Չկա՞ մտավախություն, որ տարվա 2-րդ կիսամյակին գումարը կսպառվի»․ լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
14311.02.2026, 12:06
Անահիտ Ավանեսյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
7511.02.2026, 11:18
Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը՝ ՀՀ-ում
10509.02.2026, 14:36
