Մասքի թոփ-մենեջերներն անհանգստացած են. նա թմրանյութեր է օգտագործում. #WSJ
![]() Tesla-ի և SpaceX-ի թոփ-մենեջերները մտահոգված են, որ այս ընկերությունների գործադիր տնօրեն Իլոն Մասքը թմրանյութեր է օգտագործում։ Այդ մասին շաբաթ օրը՝ հունվարի 6-ին, հաղորդել է The Wall Street Journal-ը (WSJ)՝ վկայակոչելով ձեռնարկատիրոջ ու նրա ընկերություններին ծանոթ անանուն զրուցակիցներին: Արգելված նյութերի օգտագործումը կարող է վտանգի տակ դնել SpaceX-ի՝ միլիարդավոր դոլարների պայմանագրերը կառավարության հետ, շեշտում է WSJ-ն։ Այս ընկերության ծառայություններից բազմիցս օգտվել է ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային վարչությունը (NASA): Մասքը չի պատասխանել WSJ-ի հարցումներին։ Նրա փաստաբան Ալեքս Սփիրոն ասել է, որ գործարարը «կանոնավոր և պատահականորեն թմրանյութերի թեստեր է անցնում SpaceX-ում և երբեք չի ձախողել թեստը»: Ներդրողների՝ մեկ տրիլիոն դոլար արժողությամբ ակտիվները վտանգի տակ են Մոլորակի ամենահարուստ մարդն օգտագործում է LSD, կոկաին, էքստազի և հալյուցինոգեն սնկեր մասնավոր երեկույթների ժամանակ, որտեղ ներկաները ստորագրում են գաղտնիության համաձայնագրեր կամ հանձնում են իրենց հեռախոսները նախքան ներս մտնելը, բացատրում են թերթի աղբյուրները: 2018 թվականի սեպտեմբերին Իլոն Մասքը մարիխուանա է ծխել ուղիղ եթերում, ինչը մեծ հասարակական դժգոհություն է առաջացրել։ Բացի այդ, ձեռնարկատերը հայտարարել է, որ ինքը կետամինը օգտագործում է բժշկական նպատակներով։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
