«Տավուշի բուժհիմնարկները նորոգման կարիք ունեն, մինչդեռ բյուջեի փողերով պարգևավճարներ են բաժանում»․ Ոսկան Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ ուղարկել, թե մարզպետարանի ենթակայության ներքո գործող ո՞ր բուժհիմնարկների շենքերը հիմնանորոգման և վերանորոգման կարիք ունեն։ Մարզպետարանից պատասխանել են․ «ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի ենթակայության 21 բուժհիմնարկներից (ինչպես նաև նրանց կազմում գործող 39 բուժակամանկաբարձական կետերից) վերանորոգման, հիմնանորոգման և նորի կառուցման կարիք ունեն հետևյալ բուժհիմնարկները և նրանց կազմում գործող բուժակա-մանկաբարձական կետերը. 1) Հաղարծինի ԱԱՊԿ ՊՈԱԿ-ի Ներքին Գոշի ԲՄԿ - նորի կառուցման կամ նոր վագոն-տնակի կարիք։ 2) Գետահովիտի ԱԱՊԿ ՊՈԱԿ-ի – նոր շենքի կառուցման կարիք։ 3) Իջևանի ԱԱՊԿ ՊՈԱԿ-ի Լուսաձորի ԲՄԿ - հիմնանորոգման կարիք։ 4) Այգեհովիտի ԱԱՊԿ ՊՈԱԿ-ի Կայանավանի ԲՄԿ - հիմնանորոգման կարիք։ 5) Խաշթառակի ԱԱՊԿ ՊՈԱԿ-ի Լուսահովիտի ԲՄԿ- հիմնանորոգման կարիք։ 6) Սևքարի ԳԲԱ ՊՈԱԿ-ի Աճարկուտի և Սարիգյուղի ԲՄԿ-ներ - հիմնանորոգման կարիք։ 7) Նավուրի ԱԱՊԿ ՊՈԱԿ-ի Իծաքարի ԲՄԿ - հիմնանորոգման կարիք։ 8) Նոյեմբերյանի ԲԿ ՓԲԸ-ի մանկական և ինֆեկցիոն բաժանմունքների շենքը կառուցում և Ջուջևանի ԲՄԿ - հիմնանորոգման կարիք։ 9) Այրումի ԳԲԱ ՊՈԱԿ - նոր շենքի կառուցման կարիք։ 10) Ոսկեվանի ԳԲԱ ՊՈԱԿ-ի Ոսկեպարի ԲՄԿ - հիմնանորոգման կարիք: 11) Կողբի ԳԲԱ ՀՈԱԿ - նոր շենքի կառուցման կարիք։ 12) Բագրատաշենի ԳԲԱ ՊՈԱԿ-ի Դեբեդավանի ԲՄԿ - հիմնանորոգման կարիք։ 13) Զորականի ԳԲԱ ՊՈԱԿ-ի Հաղթանակի ԲՄԿ - հիմնանորոգման կարիք։ Գետահովիտի ԱԱՊԿ ՊՈԱԿ-ի, Այրումի ԳԲԱ ՊՈԱԿ-ի նոր շենքերի կառուցման նպատակով համայնքների կողմից կատարվել է հողհատկացում և իրականացվում են նախագծային-նախահաշիվային աշխատանքներ (պետ բյուջե): Նոյեմբերյանի ԲԿ-ի մանկական և ինֆեկցիոն բաժանմունքների շենքի կառուցումն ավարտական փուլում է («Հայաստան» համահայկական հիմնադրամ), Կոթիի ԳԲԱ ՊՈԱԿ-ի Բարեկամավանի ԲՄԿ-ի տեղափոխման նպատակով Կարմիր խաչի կողմից իրականացվում է նախկին գյուղապետարանի շենքի հիմնանորոգում: ՀՕՖ-ի կողմից իրականացվում են մշտադիտարկման աշխատանքներ Իջևանի և Նոյեմբերյանի տարածաշրջանների բուժհիմնարկների վերանորոգման կամ հիմնանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով (2023-2024թթ): Միաժամանակ տեղեկացնում եմ, որ առողջապահական կազմակերպությունների ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից միայն բուժսպասարկման, լաբորատոր-գործիքային և դեղորայքային ապահովման համար: Կառուցման, հիմնանորոգման կամ վերանորոգման որոշումները կայացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Մարզպետարանի կողմից մշտական քայլեր են ձեռնարկվում մարզի որոշ բուժհիմնարկներ այդ ցանկում ընգրկելու համար, ինչպես նաև հասարակական և բարեգործական կազմակերպությունների միջոցներով առողջապահության ոլորտի կազմակերպությունների շենքային վիճակը բարելավելու ուղղությամբ» : Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |
«Առողջապահության ապահովագրությանը պատրաստ կլինենք, երբ դեմներս տեսադաշտ լինի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
16200:48«Արտաշատի բժշկական կենտրոնը՝ որպես կարմիր գիծ առողջապահությունում»․ Ծաղիկ Վարդանյան
184Երեկ, 20:48«Դեղատները բողոքում են՝ բժիշկներն էլեկտրոնային դեղատոմս դուրս չեն գրում». Նարինե Ղալեչյան
138Երեկ, 13:54«Տարեկան շուրջ 3 մլն մարդ ամբողջ աշխարհում մահանում է այս հիվանդությունից». ՀՀ ԱՆ
17120.11.2024, 13:12«Առողջության պարտադիր ապահովագրությունը տապալվե՞ց, թե՞ հետաձգվեց»․ Ծաղիկ Վարդանյան
10018.11.2024, 16:00«ՀՀ-ում դեռահասների 40%-ը շաբաթվա ընթացքում օգտագործում է էներգետիկ ըմպելիք»․ ԱՆ
18606.11.2024, 13:06