«Նա չի տիրապետում իր մկաններին». Սելին Դիոնի առողջական վիճակը վատթարացել է
![]() Կանադացի հայտնի երգչուհի Սելին Դիոնը հազվադեպ և ծանր հիվանդության պատճառով «կորցրել է մկանների կառավարումը»։ Այս մասին կանադական 7 Jours հրատարակությանը տված հարցազրույցում ասել է նրա քույրը՝ Քլոդետը։ 2022 թվականի դեկտեմբերին Սելին Դիոնը հայտնել էր, որ իր մոտ ախտորոշվել է հազվագյուտ նյարդաբանական հիվանդություն՝ Մերշ-Վոլտմանի համախտանիշ։ Այդ պատճառով նա ստիպված է եղել չեղարկել իր շրջագայությունը։ Երգչուհին խոստովանել է, որ մկանային սպազմերը ազդում են իր առօրյա կյանքի բոլոր ոլորտների վրա՝ անգամ՝ քայլելու և թույլ չեն տալիս օգտագործել ձայնալարերը: Արդյո՞ք նա կրկին կկարողանա երգել, կվերսկսի կարիերան և ինչ վիճակում կարող է վերադառնալ բեմ, մնում է հարցականի տակ։ Այժմ, ինչպես նշել է երգչուհու քույրը, Սելին Դիոնն իրականում կորցրել է վերահսկողությունը սեփական մկանների նկատմամբ։ «...Հիմա նա չի տիրապետում իր մկաններին... Ձայնալարերը մկաններ են, սիրտն էլ է մկան։ Քանի որ այս հիվանդությունը հանդիպում է միլիոն մարդուց մեկի մոտ, գիտնականները լայնածավալ հետազոտություններ չեն անցկացրել: Եվ այս հիվանդությունը բուժում չունի»,- ասում է Քլոդետը: Նրա խոսքով, Սելինն ու իր ողջ ընտանիքը երազում են, որ մի օր նա կարողանա վերադառնալ բեմ։ Նրա երկրպագուների աջակցությունն է օգնում երգչուհուն ապագայի հույսը պահպանել: Մերշ-Վոլտմանի համախտանիշը չափազանց հազվադեպ նյարդաբանական խանգարում է, որն ազդում է նյարդային համակարգի, մասնավորապես՝ ուղեղի և ողնուղեղի վրա: Հիվանդությունը բնութագրվում է ընդհանուր մկանային կոշտությամբ և ցավոտ սպազմերով, որոնք կարող են սրվել սթրեսի ժամանակ: Նման հիվանդությամբ հիվանդի համար դժվարանում է շարժվելն ու նույնիսկ ուտելը: |

Նիդերլանդները չի մասնակցի «Եվրոտեսիլ 2027»-ին
90528.10.2026, 06:13
«Տենց հայաստանցի արտիստ չկա, որ լսարանի, փողի իմ լեվլին հասնի»․ Սուպեր Սաքո
23124.10.2026, 12:42
«Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
16123.10.2026, 11:24
«Մեր մեջ չի եղել վեճ, պարզապես մենք իրար թողել ենք»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
18623.10.2026, 11:18
Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
26320.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
23719.10.2026, 15:00
