Մանրամասներ` կատաղած շան կողմից հարձակման ենթարկված կնոջ առողջական վիճակից
![]() Շան հարձակման հետևանքով ինֆենկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն տեղափոխված երկտասարդ կնոջ առողջական վիճակում դրական դինամիկա չկա, այն շարունակվում է գնահատվել ծայրահեղ ծանր։ Այս մասին «Փաստնիֆոյի» հետ զրույցում հայտնել է Առողջապահության նախարարի մամլո խոսնակ Մարիամ Ծատրյանն՝ ընդգծելով, որ կինը շարունակում է գտնվել բժիշկների հսկողության տակ։ Հարցին՝ հնարավո՞ր է պարզաբանել, թե իրականում ինչն է եղել կնոջ առողջական վիճակի վատթարացման պատճառը՝ նա նշել է, որ այդ մասին կարող են խոսել համաճարակաբանական փորձաքննության արդյունքները պատրաստ լինելուց հետո։ «Միայն համաճարակաբանական փորձաքննությունը կարող է ցույց տալ, թե ո՞րն է կնոջ առողջական վիճակի վատթարացման իրական պատճառը, սակայն այդ փորձաքննության համար ժամանակ է հարկավոր»,- հայտնել է Ծատրյանն ու ընդգծել, որ մեր երկիրն ապահովված է կատաղության դեմ համապատասխան պատվաստանյութով և բոլոր բժշկական կենտրոնները, ովքեր հայտ են ներկայացնում՝ համապատասխան չափաբաժնով ստանում են այն։ Հիշեցնենք, որ տուժած կինը Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքից է, 4 երեխաների մայր։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ |

«Մանկական մահացությունը ՀՀ-ում շարունակում է մնալ կայուն բարձր մակարդակի վրա»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
9012.02.2026, 10:30
«Պետությունը պարտավոր է ապահովել դեղորայքի մատչելիությունը»․ Մհեր Մելքոնյան
10911.02.2026, 14:24
«Տեղյա՞կ եք՝ ինչ է կատարվում ԲԿ-ներում․ բժիշկները բացահայտ փող են ուզում վիրահատության համար»․ լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
14111.02.2026, 13:00
«Չկա՞ մտավախություն, որ տարվա 2-րդ կիսամյակին գումարը կսպառվի»․ լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
14311.02.2026, 12:06
Անահիտ Ավանեսյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
7511.02.2026, 11:18
Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը՝ ՀՀ-ում
10509.02.2026, 14:36
