Նկատվում է սուր շնչառական վարակներով և թոքաբորբով պայմանավորված աճ
![]() Համաձայն Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության՝ Չինաստանում երեխաների շրջանում գրանցվել է շնչառական հիվանդությունների և թոքաբորբի աճ: Չինաստանի իշխանություններն այս աճը բացատրել են COVID-19-ի սահմանափակումների վերացմամբ և այլ վիրուսային և մանրէային հարուցիչների շրջանառությամբ, ինչպիսիք են գրիպը, mycoplasma pneumoniae (ընդհանուր բակտերիալ վարակ, որը սովորաբար ազդում է փոքր երեխաների վրա), շնչառական սինցիցիալ վիրուսը (RSV) և SARS-CoV-2 (վիրուս, որն առաջացնում է COVID-19): Օրական մշտադիտարկման արդյունքում, վերջին 2 օրերին Հայաստանի Հանրապետությունում ևս նկատվում է սուր շնչառական վարակներով և թոքաբորբով պայմանավորված աճ։ Աճ է գրանցվել նաև վերակենդանացման բաժանմունքեր հոսպիտալացումների։ Դետքային համաճարակաբանական դիտարկման շրջանակներում լաբորատոր հետազոտության արդյունքում Հայաստանում հայտնաբերվել է Գրիպ A տեսակի H3 N2 ենթատեսակի հարուցիչ։ Հայաստանում այս պահին շրջանառվում են գրիպ B և գրիպ А տեսակի H3 N2 ենթատեսակի հարուցիչները։ Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև բարդություններից խուսափելու նպատակով՝ ԿՐԿԻՆ հիշեցնում և հորդորում ենք՝ պատվաստվե՛ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով պոլիկլինիկա/ամբուլատորիա, ներկայում հանրապետությունում առկա գրիպի պատվաստանյութը պաշտպանում է գրիպի երկու Ա և երկու Բ ենթատեսակներից, խուսափե՛ք սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով հիվանդների հետ շփումից, եթե հիվանդ եք՝ մնացե՛ք տանը, հատկապես՝ սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով երեխաներին մի՛ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը, եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ, մի՛ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար, հագնվե՛ք եղանակին համահունչ, պահպանե՛ք հազի և փռշտալու վարվելակարգը, օգտագործե՛ք հնարավորինս շատ հեղուկներ, հաճախակի՛ օդափոխեք փակ տարածքները, հետևե՛ք անձնական հիգիենային: |

«Մանկական մահացությունը ՀՀ-ում շարունակում է մնալ կայուն բարձր մակարդակի վրա»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
9012.02.2026, 10:30
«Պետությունը պարտավոր է ապահովել դեղորայքի մատչելիությունը»․ Մհեր Մելքոնյան
10911.02.2026, 14:24
«Տեղյա՞կ եք՝ ինչ է կատարվում ԲԿ-ներում․ բժիշկները բացահայտ փող են ուզում վիրահատության համար»․ լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
14111.02.2026, 13:00
«Չկա՞ մտավախություն, որ տարվա 2-րդ կիսամյակին գումարը կսպառվի»․ լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
14311.02.2026, 12:06
Անահիտ Ավանեսյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
7511.02.2026, 11:18
Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը՝ ՀՀ-ում
10509.02.2026, 14:36
