Ուկրաինա է բերվել սկյութական ոսկին
![]() Ուկրաինա է բերվել սկյութական ոսկին, իսկ Կիևում սկսվել է մաքսազերծման գործընթացը։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի պետական մաքսային ծառայությունը։ «Կիևի մաքսատունը սկսել է սկյութական ոսկու մաքսազերծումը: Հենց այս պահին 2694 կգ մշակութային արժեքով բեռնատարը, որը հայտնի է որպես «սկյութական ոսկի», մտել է Կիևի Պեչերսկի Լավրայի տարածք, որտեղ Ուկրաինայի ազգային թանգարանի գանձարանում Կիևի մաքսավորները կնույնականացնեն գանձերը»,- ասվում է գերատեսչության Telegram ալիքի հաղորդագրության մեջ։ Ուկրաինայի պատմության ազգային թանգարանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ փորձագետները ներկայում ուսումնասիրում են բերված 565 արտեֆակտների վիճակը։ «Դրանք, մասնավորապես, հնագույն քանդակներ են, սկյութական և սարմատական զարդեր, 2 հազար տարվա վաղեմություն ունեցող չինական զարդատուփեր»,- նշվում է թանգարանի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Ուկրաինայի պատմության ազգային թանգարանի գլխավոր տնօրեն Ֆյոդոր Անդրոշչուկի խոսքով, «հավաքածուի վիճակն ու հետագա ճակատագիրն այսուհետ լինելու է ամբողջ աշխարհի ուշադրության ներքո», քանի որ այն «միջազգային քաղաքական հնչեղություն է ստացել»։ «Սա պատասխանատվություն է դնում բոլորի վրա, ովքեր կանգնած են եղել հավաքածուն Ուկրաինային վերադարձնելու քաղաքական որոշման հետևում», - ասվում է հաստատության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ ավելի քան 2 տարի առաջ Զելենսկին հայտարարել էր՝ նախ կվերադարձնենք սկյութական ոսկին, ապա՝ Ղրիմը: |

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
66Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
68Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
125Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
109Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
94Երեկ, 22:12
