Փաշինյանին հաճոյանալն ամենակարևորն է. Ավանեսյանը մոռացել է անցյալը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 2024թ. պետբյուջեի նախագծի մասին ելույթում հայտարարել է, թե երկրի բյուջեն թվերից ու տոկոսներից անդին նախևառաջ մարդու մասին է, թե ինչպես կիրագործվի նրա ծնվելու, առողջ մեծանալու, կրթվելու, արարելու, երջանիկ ապրելու իրավունքը, և ինչ արդյունք կստեղծի նա իր կյանքով։ Երջանիկ անհատ խոստացող ուժի քաղաքականության հետևանքով հազարավոր ընտանիքներ պարզապես դժբախտացան։ Հզոր պետության մասին խոսելն անիմաստ է, որովհետև Անահիտ Ավանեսյանի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանն ինքը, մի առիթով խոստովանել էր, որ երկրի անվտանգության ոլորտում իրենք ձախողել են, անգամ ասել էր, որ Հայաստանն իր անվտանգությունը չի կարող ապահովել, ուր մնաց Արցախի։ Նույնը նաև պատերազմին հաջորդած այս տարիների մասին է. հարյուր հազարից ավելի մարդ պարզապես մի քանի օրում ստիպված եղավ լքել իր հայրենիքը, տունը, բնօրրանը, որովհետև նման աղետի առաջ էր հասցրել ՀՀ իշխանությունը, որի կազմում է նաև նույն Անահիտ Ավանեսյանը։ Ու այսքանից հետո դեռ նախարարը խոսում է երջանիկ ապրելու իրավունքի իրացման մասին։ Միգուցե ինքը, դառնալով փոխնախարար, հետո՝ նախարար, երջանիկ է, երջանիկ են նաև իր թիմակիցները, որ երևանյան փաբերից տեղափոխվեցին նախարարական աշխատասենյակներ ու Ազգային ժողով։ Հասարակ քաղաքացին, սակայն, ոչ միայն երջանիկ չէ, այլև հարցումների արդյունքներով շատ ավելի վատ վիճակում է։ Այնպես որ, տիկին նախարարը միգուցե նման ամպագոռգոռ ելույթներից առաջ ետահայաց նայեր իրականությանը, թե՞ Նիկոլ Փաշինյանին հաճոյանալը և այդպես պաշտոնը պահելը ամենակարևորն է իշխանական ղեկին հայտնվածների համար»: |
«Աբովյանի ծննդատան տնօրենը հոխորտում է, թե իրեն ոչ ոք չի կարող պատժել, թիկունքում մարզպետն է»․ Նաիրի Հոխիկյան
6415:06«Մարզպետները կզրկվեն մարզի հիվանդանոցների կառավարումից»․ Անուշ Պողոսյան
21118.01.2025, 11:00«Հանրապետությունում շարունակվում է սեզոնային գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը»․ ԱՆ
20216.01.2025, 11:30«Հերթական անհասկանալի նախագիծը, որի թիրախը նորից բժիշկներն են»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
23015.01.2025, 15:18«Պետք է խստացնել վնասակար սննդի և ըմպելիքների գովազդի կանոնակարգումը»․ Արմեն Մուրադյան
25115.01.2025, 13:06«Ցանկանո՞ւմ եք կոսմետոլոգիական ծառայությունները կարգավորել, սկսեք ձեզնից». Ծաղիկ Վարդանյան
21714.01.2025, 15:36