Մանրամասներ 13-ամյա տղայի կողմից պատահաբար արձակված կրակոցից վիրավորված երեխայի առողջական վիճակից
![]() «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը մանրամասներ է ներկայացրել «ՏԻՐ» տեսակի հրացանով կրակելու հետևանքով վնասվածք ստացած 11-ամյա երեխայի առողջական վիճակից: ««Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 11-ամյա աղջիկ երեխա, որը տուժել է 13-ամյա տղայի կողմից «ՏԻՐ» տեսակի հրացանով կրակելու հետևանքով: Երեխան բուժկենտրոն է տեղափոխվել Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցից, որտեղ հետազոտության արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է աջ թոքի հատվածում օտար մարմին: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում արված համակարգչային շերտագրության արդյունքում պարզվել է, որ նա ունի աջ թոքի սալջարդ՝ աջից երրորդ կողի կոտրվածքի ողի տարածությունում օտար մարմին՝ փամփուշտ, ինչպես նաև՝ կրծքավանդակի փափուկ հյուսվածքների սալջարդ: Աջ պլևրալ խոռոչի դրենավորումից հետո խորհուրդ է տրվել մնալ հսկողության տակ։ Վիրահատական միջամտության կարիք այս պահին չկա։ Վիճակն այս պահին գնահատվում է ծանր, բայց կայուն»,- ասված է հաղորդագրության մեջ։ |

«Մանկական մահացությունը ՀՀ-ում շարունակում է մնալ կայուն բարձր մակարդակի վրա»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
9012.02.2026, 10:30
«Պետությունը պարտավոր է ապահովել դեղորայքի մատչելիությունը»․ Մհեր Մելքոնյան
10911.02.2026, 14:24
«Տեղյա՞կ եք՝ ինչ է կատարվում ԲԿ-ներում․ բժիշկները բացահայտ փող են ուզում վիրահատության համար»․ լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
14111.02.2026, 13:00
«Չկա՞ մտավախություն, որ տարվա 2-րդ կիսամյակին գումարը կսպառվի»․ լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
14311.02.2026, 12:06
Անահիտ Ավանեսյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
7511.02.2026, 11:18
Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը՝ ՀՀ-ում
10509.02.2026, 14:36
