Կառավարությունը կհուղարկավորի զոհերի մասունքները․ ծնողները հրաժարվում են վերցնել. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «2020 թվականի պատերազմից անցել է երեք տարի, սակայն պարզվում է՝ դատաբժշկական կենտրոնի սառնարաններում դեռ չհուղարկավորված, ծնողներին չհանձնված մասունքներ կան: «44-օրյա պատերազմում զոհված բոլոր այն զինծառայողների մասունքները, որոնք ծնողները հրաժարվում են վերցնել, կառավարությունը պատրաստվում է հուղարկավորել»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ հնարավոր չէ անգամ սառնարանային պայմաններում կանխել մասունքների քայքայումը։ «Կան մարմիններ, որոնց նույնականացումը հաստատվել է մի քանի անգամ, ընդ որում՝ ոչ միայն ՀՀ դատաբժշկական կենտրոնում, այլև այլ երկրներում իրականացված անկախ փորձագիտական եզրակացություններով... ունենք այն, ինչ ունենք»,- նշեց Ավանեսյանը։ «Այո, անգամ սառնարանային պայմաններում քայքայման պրոցեսը հնարավոր չէ կանխել, հետևաբար՝ քննարկվել է հուղարկավորելու հարցը։ Որոշակի մեխանիզմներ, դրա իրականացման ճանապարհներ քննարկվել են, մենք կանցնենք նաև գործնական փուլի։ Ուղղակի անհնար է տարիներով աճյունները պահել սառնարանային վիճակում, դրանք պետք է հողին հանձնվեն՝ հետևելով մեր հավատամքին և քրիստոնեական կանոններին»,- նշեց նա։ Մանրամասները՝ թերթի համարում:
|

«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
20830.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
20330.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
15528.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
16228.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
19523.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
22521.10.2026, 13:12
