Արցախից Հայաստան տեղափոխված վիրավորներից և պայթյունից տուժածներից 37-ը մահացել են
![]() Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների և վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով Հայաստան տեղափոխված և Երևանի տարբեր բժշկական կոնտրոններում բուժում ստացող պացիենտներից 37-ը մահացել են, «Փաստինֆո»-ին ասել է ՀՀ առողջապահության նախարարի մամլո խոսնակ Մարիամ Ծատրյանը։ Նրա փոխանցմամբ՝ սեպտեմբերի 24-ից Հայաստան տեղափոխված պացիենտներից 234-ը մինչ այս պահը բուժում են ստանում Երևանի տարբեր բժշկական կենտրոններում, նրանցից 76-ի վիճակը ծանր է, 11-ինը՝ ծայրահեղ ծանր։ «Մենք ռազմական գործողությունների հետևանքով վիրավորվածների և պայթյունի հետևանքով վնասվածքներ ստացածների վիճակագրությունը համատեղ ենք վարում, բայց պետք է նշեմ, որ մեծ մասը հենց այրվածքների հետ է կապված, այսինքն և՛ մահացողների, և՛ բուժում ստացողների մեծ մասը բենզալցակայանի պայթյունի հետևանքով վնասվածքներ ստացողներ են եղել։ Պետք է նշեմ, նաև, որ ծանրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտների վիճակագրությունն էլ ամեն ժամ փոխվում է, կարող է ծանր վիճակում գտնվող պացիենտը հայտնվի ծայրահեղ ծանր վիճակում և հակառակը»։ |

«Մանկական մահացությունը ՀՀ-ում շարունակում է մնալ կայուն բարձր մակարդակի վրա»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
9012.02.2026, 10:30
«Պետությունը պարտավոր է ապահովել դեղորայքի մատչելիությունը»․ Մհեր Մելքոնյան
10911.02.2026, 14:24
«Տեղյա՞կ եք՝ ինչ է կատարվում ԲԿ-ներում․ բժիշկները բացահայտ փող են ուզում վիրահատության համար»․ լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
14111.02.2026, 13:00
«Չկա՞ մտավախություն, որ տարվա 2-րդ կիսամյակին գումարը կսպառվի»․ լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
14311.02.2026, 12:06
Անահիտ Ավանեսյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
7511.02.2026, 11:18
Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը՝ ՀՀ-ում
10509.02.2026, 14:36
