Բացառիկ դեպք՝ «Նորք-Մարաշ» ԲԿ-ում․ սրտի նման տեղակայումը շեղումներ չի առաջացրել
![]() «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է տարածել՝ հայտնելով. «Պացիենտը տղա է, 14 տարեկան։ ԲԿ դիմելիս գանգատը եղել է աջ կողմից սրտխփոցի զգացումը (մայրիկի խոսքերով՝ երեխան դա նկատել է դեռ 1 տարի առաջ ֆուտբոլ խաղալիս)։ Էխոսրտագրության ժամանակ երեխայի սիրտը աջից էր, սակայն դա սովորական դեկստրակարդիա չէր, ինչը բժշկի մոտ կասկած առաջացրեց, որի կապակցությամբ կատարվեց կրծքավանդակի կոնտրաստ համակարգչային տոմոգրաֆիա։ Արդյունքը տպավորիչ էր։ Երեխայի մոտ առկա էր աջ թոքի ագենեզիա (թոքը չի զարգացել, համապատասխանաբար բացակայում էին նաև աջ գլխավոր բրոնխը, աջ թոքային զարկերակը և աջ թոքային երակները), ինչի հետևանքով միջնորմը (այդ թվում սիրտը) տեղակայված է կրծքավանդակի աջ կեսում։ ![]() ![]() ![]() Աղբյուրը` «Նորք-Մարաշ» ԲԿ |

«Մանկական մահացությունը ՀՀ-ում շարունակում է մնալ կայուն բարձր մակարդակի վրա»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
9012.02.2026, 10:30
«Պետությունը պարտավոր է ապահովել դեղորայքի մատչելիությունը»․ Մհեր Մելքոնյան
10911.02.2026, 14:24
«Տեղյա՞կ եք՝ ինչ է կատարվում ԲԿ-ներում․ բժիշկները բացահայտ փող են ուզում վիրահատության համար»․ լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
14111.02.2026, 13:00
«Չկա՞ մտավախություն, որ տարվա 2-րդ կիսամյակին գումարը կսպառվի»․ լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
14311.02.2026, 12:06
Անահիտ Ավանեսյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
7511.02.2026, 11:18
Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը՝ ՀՀ-ում
10509.02.2026, 14:36



