Մեծ Բրիտանիայում բուժքույրն սպանել է 7 նորածնի
![]() Մեծ Բրիտանիայում դատարանը նախկին բուժաշխատող Լյուսի Լեթբիին մեղավոր է ճանաչել 7 նորածինների սպանության և ևս 6-ի մահափորձի համար։ 33-ամյա բուժքույրը երեխաներին սպանել է նորածնային կլինիկայում, որտեղ նա աշխատում էր, գրում է The Independent-ը։ Հետաքննությունը սկսվել է 2017 թվականին՝ Չեսթերի կոմսուհիների հիվանդանոցից, որտեղ աշխատել է Լյուսի Լեթբին: Կասկածի տեղիք են տվել հաղորդումները, որ 2015 թվականի մարտից մինչև 2016 թվականի հուլիսը երեխաների մահացության դեպքերը 10%-ով աճել են: Հրապարակման մեջ նշվում է, որ հետաքննության սկզբում ոստիկանները բուժքրոջ տանը թղթեր են հայտնաբերել, որոնցում գրություններ են եղել՝ «Ես դև եմ, որովհետև ես դա արել եմ» և այլ չարագուշակ խոստովանություններ։ Հայտնաբերվել է նաև 257 արձանագրություն, որտեղ մանրամասն նկարագրված է երեխաների մահը, ներառյալ, թե ինչ դեղամիջոցներ է նա օգտագործել նրանց կյանքը խլելու համար: Բուժքույրը նորածիններին օդ է ներարկել կամ թունավորել ինսուլինով։ 2018 թվականին Լեթբին ձերբակալվել է։ |

«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
15400:42
«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
19009.11.2026, 23:36
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ
20109.11.2026, 22:42
«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
20406.11.2026, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
18505.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
45804.11.2026, 23:31
