Երևան`   -1 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 14 հունվարի, 2026 թ.

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ողբերգական ավտովթարից տուժածներին

306
Երեքշաբթի, 15 օգոստոսի, 2023 թ., 19:18
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ողբերգական ավտովթարից տուժածներին

Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գտնվող երկու տուժածներից մեկը շարունակում է բուժումը վերակենդանացման բաժանմունքում, իսկ մյուս տուժածը տեղափոխվել է բաժանմունք:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին ներկայացվել է նրանց առողջական վիճակը և բուժման ընթացքը: Նա տուժածներին մաղթել է շուտափույթ ապաքինում։

Աղբյուրը`   ՀՀ ԱՆ