Ծաղիկ Վարդանյանը վերականգվել է ԱՆ պետական առողջապահական գործակալության պետի պաշտոնում
![]() Ծաղիկ Վարդանյանը վերականգվել է Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետի պաշտոնում։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում, կից ներկայացնելով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանը: «Հարգելի ընկերներ, երկարատև պայքարից հետո ես վեդականգվել եմ ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետի պաշտոնում։ Հուսով եմ, որ իմ աշխատանքային գործունեությանը վաղվանից սկսած արհեստական խոչընդոտներ չեն առաջացնի։ Հ.Գ. Եթե որոշել եք ավելի բարեկարգ կաբինետ տրամադրել, ես այն կհամարեմ բարի կամքի դրսևորում, եթե ոչ՝ հուսով եմ, որ ՊԱԳ-ի պետի նախկին կաբինետը կարգի բերված կլինի»,- գրել է նա։ Հիշեցնենք, որ Ծաղիկ Վարդանյանին հայտարարվել էր երկու նկատողություն, որից հետո նրան աշխատանքից ազատել էին։ Վարդանյանը՝ ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանի որոշումը համարել էր անօրինական, ինչն էլ վիճարկել էր դատարանում։ ![]() Աղբյուրը` Ծաղիկ Վարդանյան |

«Մանկական մահացությունը ՀՀ-ում շարունակում է մնալ կայուն բարձր մակարդակի վրա»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
9012.02.2026, 10:30
«Պետությունը պարտավոր է ապահովել դեղորայքի մատչելիությունը»․ Մհեր Մելքոնյան
10911.02.2026, 14:24
«Տեղյա՞կ եք՝ ինչ է կատարվում ԲԿ-ներում․ բժիշկները բացահայտ փող են ուզում վիրահատության համար»․ լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
14111.02.2026, 13:00
«Չկա՞ մտավախություն, որ տարվա 2-րդ կիսամյակին գումարը կսպառվի»․ լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
14311.02.2026, 12:06
Անահիտ Ավանեսյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
7511.02.2026, 11:18
Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը՝ ՀՀ-ում
10509.02.2026, 14:36

