Արցախում ժամանակին բուժօգնություն չստանալու հետևանքով գրանցվել են մահվան, սթրեսի պատճառով հղիության ընդհատման դեպքեր
![]() Արցախի Հանրապետությունում բոլոր բուժհաստատությունները շարունակում են աշխատել արտակարգ ռեժիմով: Արցախի Հանրային ռադիոյի հաղորդմամբ, իրավիճակն արդեն բարդանում է ժամերի ընթացքում: Ըստ ԱՆ կողմից հրապարկված վերջին տվյալների՝ «Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար բուժում է ստանում 23 երեխա: Նրանցից 5-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Մեսրոպ Մարգարյանը Արցախի Հանրային ռադիոյի հետ զրույցում նշել է՝ գրանցվել են դեպքեր, երբ երեխաները հիվանդանոց են բերվում ուշ և հիվանդությունն արդեն խորացած է լինում: «Առողջապահության ոլորտի խորացող ճգնաժամն արդեն թողնում է տեսանելի հետևանքներ: Ժամանակին բուժօգնություն չստանալու հետևանքով գրանցվել են մահացության, թերսնման, սթրեսի պատճառով հղիության վաղաժամ ընդհատման և համապատասխան դեղամիջոցների բացակայութան պատճառով երեխաների առողջության վատթարացման դեպքեր: «Արևիկ» բուժմիավորումը շուրջ 8 ամիս է, ինչ աշխատում է հատուկ ռեժիմով: Դադարեցված են պլանային վիրահատությունները, վառելիքի սղության պատճառով կան խնդիներ կապված հիվանդների տեղափոխման հետ՝ ասում է վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Մեսրոպ Մարգարյանը: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում |

«Մանկական մահացությունը ՀՀ-ում շարունակում է մնալ կայուն բարձր մակարդակի վրա»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
10412.02.2026, 10:30
«Պետությունը պարտավոր է ապահովել դեղորայքի մատչելիությունը»․ Մհեր Մելքոնյան
11911.02.2026, 14:24
«Տեղյա՞կ եք՝ ինչ է կատարվում ԲԿ-ներում․ բժիշկները բացահայտ փող են ուզում վիրահատության համար»․ լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
14911.02.2026, 13:00
«Չկա՞ մտավախություն, որ տարվա 2-րդ կիսամյակին գումարը կսպառվի»․ լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
15011.02.2026, 12:06
Անահիտ Ավանեսյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8111.02.2026, 11:18
Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը՝ ՀՀ-ում
10909.02.2026, 14:36
