Հունիսին Մուրացան բուժհաստատություն է դիմել շան հարձակման հետևանքով տուժած 32 երեխա
![]() Ամիսներ շարունակ բարձրաձայնում եմ թափառող կենդանիների հարձակումների դեպքերի և դրա հետևանքների մասին՝ պատկան մարմիններին ուղղելով դիմումներ։ Բազմիցս նշեմ եմ, որ անհրաժեշտ է ձեռնարկել հրատապ միջոցներ, քանի որ գործ ունենք մարդկային կյանքերի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: Նա նաեւ նշել է. «Ամիսներ առաջ Երևանի քաղաքապետարանին խնդրի կապակցությամբ ուղարկել էի հարցում, որտեղ նշել էի նաև իմ առաջարկները։ Հարցմանս ստացել էի այսպիսի պատասխան․ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ը 2023 թվականին նախաձեռնում է մի շարք փոփոխություններ՝ մայրաքաղաքում թափառող կենդանիների խնդիրը կանոնակարգելու համար: Անցել են ամիսներ, սակայն շարունակում ենք լսել թափառող կենդանիների հարձակման դեպքերի մասին։
Միայն այս տարվա հունիս ամսին Մուրացան համալսարանական բուժհաստատություն են դիմել 32 երեխա։ Օրեր առաջ լսեցինք Սպիտակում շան հարձակման արդյունքում ծայրահեղ ծանր իրավիճակում հայտնված երեխայի մասին։ Իմ հայրենի Իջևանից և ՀՀ այլ համայնքներից ևս քաղաքացիները գրեթե ամեն օր ահազանգում են կատաղած շների առկայության և դեպքերի մասին։ Պատկան մարմիններին հերթական անգամ կոչ եմ անում խնդրին վերաբերվել ամենայն պատասխանատվությամբ։ Անցել են ամիսներ, ի՞նչ եղան ձեր ձեռնարկած միջոցառումները, որտե՞ղ են կացարանները։ Քանի՞ երեխա պետք է հայտնվի բժշկական հաստատությունում, որպեսզի սկսեք քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ»։ |

«Մանկական մահացությունը ՀՀ-ում շարունակում է մնալ կայուն բարձր մակարդակի վրա»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
10412.02.2026, 10:30
«Պետությունը պարտավոր է ապահովել դեղորայքի մատչելիությունը»․ Մհեր Մելքոնյան
11911.02.2026, 14:24
«Տեղյա՞կ եք՝ ինչ է կատարվում ԲԿ-ներում․ բժիշկները բացահայտ փող են ուզում վիրահատության համար»․ լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
14911.02.2026, 13:00
«Չկա՞ մտավախություն, որ տարվա 2-րդ կիսամյակին գումարը կսպառվի»․ լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
15011.02.2026, 12:06
Անահիտ Ավանեսյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8111.02.2026, 11:18
Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը՝ ՀՀ-ում
10909.02.2026, 14:36
