Երեխայի ստորին ծնոտից հսկայական չափերի ուռուցք է հեռացվել
![]() «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը տեղեկացնում է, որ հսկայական չափերի գոյացություն է հեռացվել երեխայի ստորին ծնոտից: «Ատամի ծկթման բացակայության պատճառով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է դիմել 9 տարեկան երեխա: Զննմամբ պարզվել է, որ նրա մոտ առկա է թույլ արտահայտված ասիմետրիա՝ ի հաշիվ ստորին ծնոտի աջ կեսի արտափքման: Ներբերանային զննմամբ պարզվել է, որ լորձաթաղանթի անցման ծալքը ստորին ծնոտի աջ կեսում՝ վեստիբուլյար կողմից, թույլ արտափքված է: Բուժկենտրոնում կատարվել է ռենտգենաբանական և ՀՇ հետազոտություն, համաձայն որի՝ հայտնաբերվել է հսկայական չափերի գոյացություն ստորին ծնոտի աջ կեսում՝ թմբիկավոր մակերեսով, անհարթ եզրերով: Բաժանմունքի վարիչ Արմեն Ավագյանի ղեկավարությամբ բուժկենտրոնի պրոֆեսիոնալ վիրաբուժական թիմը՝ ի դեմս Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի վիրաբույժներ Ռոզա Կարապետյանի և Լուսինե Թովմասյանի, բարեհաջող կատարել է գոյացության հեռացում՝ պահպանելով ոսկրի ամբողջականությունը: Պացիենտը շարունակում է մնալ բժիշկների հսկողության ներքո՝ ստորին ծնոտի շարունակական աճը վերահսկելու նպատակով: Նշենք՝ վերջին տասնամյակների դիտարկումները ցույց են տալիս, որ դիմածնոտային շրջանի ախտահարումների մեջ ուռուցքների տեսակարար կշիռը շարունակական աճ է արձանագրում: Ցավալիորեն, նկատվում է նաև այս հիվանդության երիտասարդացում, և երբեմն անգամ դրանք հայտնաբերվում են պատահականորեն»: ![]() |

«Մանկական մահացությունը ՀՀ-ում շարունակում է մնալ կայուն բարձր մակարդակի վրա»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
10412.02.2026, 10:30
«Պետությունը պարտավոր է ապահովել դեղորայքի մատչելիությունը»․ Մհեր Մելքոնյան
11911.02.2026, 14:24
«Տեղյա՞կ եք՝ ինչ է կատարվում ԲԿ-ներում․ բժիշկները բացահայտ փող են ուզում վիրահատության համար»․ լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
14911.02.2026, 13:00
«Չկա՞ մտավախություն, որ տարվա 2-րդ կիսամյակին գումարը կսպառվի»․ լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
15011.02.2026, 12:06
Անահիտ Ավանեսյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8111.02.2026, 11:18
Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը՝ ՀՀ-ում
10909.02.2026, 14:36

