Արցախում շուրջ 190 բուժառուներ սպասում են ՀՀ բուժհիմնարկներ տեղափոխվելու հնարավորությանը․ 1 երեխա ծանր վիճակում է
![]() Հունիսի 15-ից արդեն 9-րդ օրն է, ինչ Արցախը լիակատար շրջափակման մեջ է Ադրբեջանի կողմից՝ առանց որևէ հումանիտար տեղաշարժի, և շուրջ 190 բուժառուներ՝ տարբեր ախտորոշումներով սպասում են Հայաստանի Հանրապետության բուժհիմնարկներ տեղափոխվելու հնարավորությանը՝ համապատասխան բուժօգնություն ստանալու համար։ Այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը։ Հունիսի 15-ից արդեն 9-րդ օրն է, ինչ Արցախը լիակատար շրջափակման մեջ է Ադրբեջանի կողմից՝ առանց որևէ հումանիտար տեղաշարժի, և շուրջ 190 բուժառուներ՝ տարբեր ախտորոշումներով սպասում են Հայաստանի Հանրապետության բուժհիմնարկներ տեղափոխվելու հնարավորությանը՝ համապատասխան բուժօգնություն ստանալու համար։ Այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը։ Այս օրերին ամբողջապես արգելափակված է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից արցախցի բուժառուների երկկողմանի տեղաշարժը և բժշկական պարագաների և դեղորայքի մատակարարումը Արցախ։ Դեղորայքի ներկրման կասեցմամբ պայմանավորված՝ հանրապետության բոլոր բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային բոլոր հետազոտությունները և միջամտությունները։ ԱՀ Առողջապահության նախարարությունը այս օրերին որոշակի չափաքանակով պահեստավորել է դեղորայք և բժշկական պարագաներ, սակայն պաշարները շատ սուղ են և իրավիճակի շարունակական լինելուն պես համակարգը կկանգնի լուրջ խնդիրների առջև»,- ասված է հաղորդագրության մեջ։ |

«Մանկական մահացությունը ՀՀ-ում շարունակում է մնալ կայուն բարձր մակարդակի վրա»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
10412.02.2026, 10:30
«Պետությունը պարտավոր է ապահովել դեղորայքի մատչելիությունը»․ Մհեր Մելքոնյան
11911.02.2026, 14:24
«Տեղյա՞կ եք՝ ինչ է կատարվում ԲԿ-ներում․ բժիշկները բացահայտ փող են ուզում վիրահատության համար»․ լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
14911.02.2026, 13:00
«Չկա՞ մտավախություն, որ տարվա 2-րդ կիսամյակին գումարը կսպառվի»․ լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
15011.02.2026, 12:06
Անահիտ Ավանեսյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8111.02.2026, 11:18
Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը՝ ՀՀ-ում
10909.02.2026, 14:36
