Բաքվում ավարտվել է առևանգված հայ զինծառայողների նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը
![]() Ադրբեջանի Գլխավոր դատախազության քննչական վարչությունում ավարտվել է մայիսի 26-ին ՀՀ ինքնիշխան տարածքից առևանգված Հարություն Հովակիմյանի ու Կարեն Ղազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքնությունը։ Քննությամբ պարզվել է նաև, որ հայկական դիվերսիոն խմբի անդամների մոտ, ովքեր փորձում էին փախչել, հայտնաբերվել են AKM մակնիշի Կալաշնիկով մոդելի մեկ հրազեն և 5,45 մմ տրամաչափի 10 պարկուճ, որոնք հանդիսանում են հանցագործության գործիքներ: Հովակիմյանին և Ղազարյանին վերջնակ մեղադրանք է առաջադրվել 206.3.2 (մաքսանենգ զենք-զինամթերքի տեղափոխում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), 214.2.1, 214.2.3 (ահաբեկչություն մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազենի գործադրմամբ), 228.2.1 (նախապես համաձայնությամբ մի խումբ անձանց կողմից հրազենի ապօրինի ձեռքբերում, փոխադրում, պահպանում), 283.2.1 (ազգային, ռասայական, սոցիալական կամ կրոնական ատելության և թշնամանքի հրահրում բռնության կիրառմամբ կամ դրա սպառնալիքով օգտագործումը) և 318.2 (Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում, որը կատարվել է կամ խմբով, նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից, կամ բռնություն գործադրելով կամ դրա կիրառման սպառնալիքով) հոդվածներով: Հունիսի 21-ին քրեական գործն ուղարկվել է ծանր հանցագործությունների դատարան»։ |

«Մանկական մահացությունը ՀՀ-ում շարունակում է մնալ կայուն բարձր մակարդակի վրա»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
10412.02.2026, 10:30
«Պետությունը պարտավոր է ապահովել դեղորայքի մատչելիությունը»․ Մհեր Մելքոնյան
11911.02.2026, 14:24
«Տեղյա՞կ եք՝ ինչ է կատարվում ԲԿ-ներում․ բժիշկները բացահայտ փող են ուզում վիրահատության համար»․ լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
14911.02.2026, 13:00
«Չկա՞ մտավախություն, որ տարվա 2-րդ կիսամյակին գումարը կսպառվի»․ լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
15011.02.2026, 12:06
Անահիտ Ավանեսյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8111.02.2026, 11:18
Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը՝ ՀՀ-ում
10909.02.2026, 14:36
