«Ինչո՞ւ մարդիկ չեն կարողանում օգտվել պետպատվերից». Տրդատ Սարգսյանը՝ Անահիտ Ավանեսյանին
![]() «Ինչո՞ւ մարդիկ չեն կարողանում օգտվել պետպատվերից», Ազգային ժողովում Տրդատ Սարգսյանը հարց հղեց Անահիտ Ավանեսյանին: «Վերջին ամսին իրականացրել ենք հերթագրման համակարգի ավտոմատացված ընդհանրական ներդրում, ինչը հանգեցրել է, որ այլևս բժշկական կենտրոնները չեն կարող հերթագրումից դուրս հերթագրման կանոնները խախտելով պացիենտների սպասարկել: Սա վերաբերվում է պլանային հետազոտություններին և բժշկական օգնությանը: Սա շատ կարևոր սկզբունքային նորամուծություն է, որը պետք է օգնի, որ մենք ունենանք կարգավորված հստակ թափանցիկ դաշտ բոլոր թե´ պացիենտների, թե´ բուժկենտրոնների համար: Հասկանում ենք, որ ցանկացած նորամուծությունից հետո առաջին 1-2 շաբաթվա ընթացքում որոշակի անհարմարություններ լինում են, բայց կարծում ենք, որ աշխատանքային կարգով դրանք կվերացնենք և պիտի պահպանենք այս սկզունքը: Մյուսը՝ առաջիկայում Առողջապահության նախարարությունն այն ծրագրերի շրջանակներում, որոնք որ գործում են օֆերտայի սկզբունքով, օրինակ զինծառայողների, անհետաձգելի բուժօգնության, որոշակի կանխատեսումներ իրականացրել է և վերաբաշխման նախագիծը գտնվում է կառավարության քննարկման փուլում: Առաջիկայում նաև այդ տեսանկյունից կունենանք հավելումներ: Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ մեզ համար շատ կարևոր է, որ այս հերթագրման նոր համակարգը գործի և թափանցիկ և արդար կերպով այսուհետ շարունակենք աշխատել»,- պատասխանեց նախարարը: |

«Մանկական մահացությունը ՀՀ-ում շարունակում է մնալ կայուն բարձր մակարդակի վրա»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
10412.02.2026, 10:30
«Պետությունը պարտավոր է ապահովել դեղորայքի մատչելիությունը»․ Մհեր Մելքոնյան
11911.02.2026, 14:24
«Տեղյա՞կ եք՝ ինչ է կատարվում ԲԿ-ներում․ բժիշկները բացահայտ փող են ուզում վիրահատության համար»․ լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
14911.02.2026, 13:00
«Չկա՞ մտավախություն, որ տարվա 2-րդ կիսամյակին գումարը կսպառվի»․ լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
15011.02.2026, 12:06
Անահիտ Ավանեսյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8111.02.2026, 11:18
Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը՝ ՀՀ-ում
10909.02.2026, 14:36
