Արցախի 2 քաղաքացի թունավորվել են թունախեղդած կարտոֆիլից
![]() Մարտակերտ քաղաքի բնակիչ Ա. Մ.-ն 2023 թվականի մարտի 22-ին իրացնելու նպատակով Ս. Ա.-ից ձեռք է բերել վերջինիս կողմից նույն օրը ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից փոխառությամբ ստացված, պահեստային պայմաններում երկար պահպանելու նպատակով քիմիական նյութերով հատուկ մշակման ենթարկված, մարդու օրգանիզմ ներթափանցման դեպքում կյանքի և առողջության համար վտանգավորություն ունեցող, սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող՝ 4000 կգ կարտոֆիլի սերմացու, որից 451 կիլոգրամը իրեն պատկանող առևտրի սրահում վաճառել է քաղաքացիներին: Հայտնում են ԱՀ Դատախազությունից։ Վաճառված կարտոֆիլ օգտագործած քաղաքացիներ Ա.Ս.-ն և Պ.Հ-ն 25.03.2023թ. ժամը 10:00-ին սննդային թունավորում ախտորոշմամբ դիմել են ԱՀ առողջապահության նախարարության ,,Ռ. Բազիյանի անվան Մարտակերտի շրջանային բուժմիավորում,,: Փաստի առթիվ 22.04.2023թ. ԱՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով /Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը/ հարուցվել է քրեական գործ: Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է Մարտակերտի շրջանի դատախազությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: |

«Մանկական մահացությունը ՀՀ-ում շարունակում է մնալ կայուն բարձր մակարդակի վրա»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
10412.02.2026, 10:30
«Պետությունը պարտավոր է ապահովել դեղորայքի մատչելիությունը»․ Մհեր Մելքոնյան
11911.02.2026, 14:24
«Տեղյա՞կ եք՝ ինչ է կատարվում ԲԿ-ներում․ բժիշկները բացահայտ փող են ուզում վիրահատության համար»․ լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
14911.02.2026, 13:00
«Չկա՞ մտավախություն, որ տարվա 2-րդ կիսամյակին գումարը կսպառվի»․ լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
15011.02.2026, 12:06
Անահիտ Ավանեսյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8111.02.2026, 11:18
Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը՝ ՀՀ-ում
10909.02.2026, 14:36
