«Եթե էլեկտրոնային տարբերակով հակաբիոտիկի դեղատոմս չլինի, դեղատունն իրավունք չունի այն վաճառելու». փոխնախարար
![]() «ՀՀ առողջապահության առաջնային օղակում հուլիսից արդեն իսկ ունենք ներդրված պիլոտային ծրագիր, 800 հազարից ավելի էլեկտրոնային դեղատոմս է դուրս գրվել այս ամիսների ընթացքում. չկա որևիցե պոլիկլինիկա, որը չի աշխատում այդ համակարգում»,- այս մասին «Ի՞նչ փոփոխություններ են սպասվում առողջության առաջնային պահպանման օղակում՝ քաղաքացիների համար» թեմայով ասուլիսի ժամանակ նշել է Առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը: Նա նշել է, որ ներդրվել է նաև էլեկտրոնային դեղատոմսի երկրորդ հատվածը, որը վերաբերում է անապահովության միավոր, հաշմանդամության կարգ ունեցող բուժառուներին: «Կառավարության համապատասխան որոշման մեջ փոփոխություն կատարելով՝ կունենանք դեղատոմսի ամբողջովին թվային տարբերակ, կունենանք մի քանի դեղամիջոցների պարտադիր էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրելու հնարավորություն և պահանջ կդնենք կառավարության որոշումով. առաջինը հակաբիոտիկներն են, որի շրջանառությունը բաց վիճակում վնասում է քաղաքացիների առողջությանը. այն պետք է լինի վերահսկելի, բժշկական խիստ ցուցումով»,- ասել է նա: Լրագրողի հարցին՝ եթե էլեկտրոնային տարբերակով հակաբիոտիկի դեղատոմս չլինի, դեղատունն իրավունք չունի՞ վաճառելու, պատասխանել է՝ այո: «Այս պահին այդ պահանջը թղթայինով կա, բայց, ցավոք, տեսնում ենք՝ ինչպես է կատարվում, էլեկտրոնայինով ավելի հեշտ կլինի վերահսկողությունը»,- ասել է ԱՆ պաշտոնյան: |

«Ու այսպիսի տվյալների վրա պետք է կառուցվի՞ ապահովագրությունը»․ Անուշ Պողոսյան
9316:18
Նյու Յորքում 15,000 բուժքույր գործադուլ է հայտարարել (տեսանյութ)
317Երեկ, 23:38
«Ինչո՞ւ հայկական արտադրության դեղը որակյալ չէ»․ Ոսկան Սարգսյան
112Երեկ, 16:12
«ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները»․ ՀՎԿԱԿ
132Երեկ, 12:12
«Սոցփաթեթի շահառուների համար այլևս պարտադիր չէ կանխարգելիչ բուժզննումը». ՀՀ ԱՆ
20011.01.2026, 15:06
«Անգամ ամենաանմեղ թվացող կատակները կարող են վտանգավոր լինել»․ Հայկ Քոչարյան
12309.01.2026, 12:30
