«Դուք համաձայն կլինե՞ք ինքնավարության Ադրբեջանի կազմում». ֆրանսիացի լրագրողի հարցը՝ Արայիկ Հարությունյանին
![]() -Դուք համաձայն կլինե՞ք ինքնավարության Ադրբեջանի կազմում,- «Ֆրանս24»-ի եթերում հարց հղվեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին: -ԽՍՀՄ փլուզումից հետո Արցախի ժողովուրդը կատարել է իր ընտրությունը՝ դա անկախությունն է: Եվ ոչ մի կառավարություն բարոյական իրավունք չունի կասկածի տակ դնելու այդ ընտրությունը: Դա մի իրավունք է, որը դրված է ՄԱԿ-ի կանոնադրությունում: Այդ փաստաթղթի հիման վրա կպայքարենք մինչև վերջ: Չենք կարող զիջումներ անել այս հարցում, քանի որ գիտենք հետևանքները: Ադրբեջանի հետ պատրաստ ենք հարևանություն անել, նորմալ հարաբերություններ ունենալ, բայց անկախ կարգավիճակի հարցը չի կարող բանակցությունների առարկա հանդիսանալ: -Իսկ ինչո՞ւ ոչ՝ միացում անկախ Հայաստանի հետ: -Ցանկացած արցախցու երազանքն է՝ միանալ Հայաստանին, բայց մենք հասկանում ենք, որ միջազգային իրավունքի տեսանկյունից դա դեռևս հնարավոր չէ: -Պատերազմի՞ եք կողնակից: -Ոչ, մենք պատերազմի կողմնակից չենք, մենք խաղաղության կողմնակիցն ենք, մենք պարզապես ցանկանում ենք, որ մեր իրավունքները պաշտպանվեն, որ վերջապես խաղաղություն լինի մեր տարածաշրջանում: |
«Համայնքապետերը բնակիչներին խաբում են, թե Փաշինյանը պարբերաբար այցելում է առաջնագիծ». Նաիրի Հոխիկյան
11700:24«Հորդորում եմ՝ Ձեզ զուսպ պահել ու չափերը չանցնել». Նորայր Նորիկյան
851Երեկ, 17:42«Բանակը դարձրին «հայկական ժամանակ» թերթի մակարդակի օբյեկտ». Արտակ Զաքարյան
840Երեկ, 17:30«Միայն այս կերպ կարող ենք մեր պայքարը շարունակել». Հակոբ Հակոբյան
847Երեկ, 17:12«Պատրոն Դավոն» կալանավորվել է
794Երեկ, 17:00«Երեխուս շիրմին կպցնելու եմ՝ նիկոլականների մուտքն արգելվում է». զոհվածի հայր (տեսանյութ)
708Երեկ, 16:42