Ռուսաստանը Իրանին 140 միլիոն եվրո է տվել և ուկրաինական պատերազմի ժամանակ առգրավված զենք՝ ԱԹՍ-երի դիմաց. #SkyNews
![]() Ռուսական իշխանություններն Իրանին ուղարկել են 140 միլիոն եվրո կանխիկ գումար և Ուկրաինայում առգրավված արևմտյան զենքի նմուշներ՝ անօդաչու թռչող սարքերի խմբաքանակի դիմաց, հայտնում է Sky News-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Բրիտանական հեռուստաալիքի փոխանցմամբ՝ օգոստոսի 20-ին Թեհրանի օդանավակայան է ժամանել ռուսական ինքնաթիռը՝ առաքելով 140 միլիոն եվրո կանխիկ գումար և Ուկրաինայում առգրավված զենքի նմուշներ՝ բրիտանական NLAW հակատանկային հրթիռ, ամերիկյան Javelin հակատանկային հրթիռ և Stinger զենիթահրթիռային համակարգ: Նշվում է, որ զենքի և փողի դիմաց Ռուսաստանը ԻՀՊԿ-ից ստացել է ավելի քան 160 իրանական անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ 100 «Շահեդ-136» կամիկաձե անօդաչու թռչող սարք։ Հեռուստաալիքի զրուցակիցը պնդում է, որ վերջին մի քանի օրվա ընթացքում Թեհրանի և Մոսկվայի միջև 200 մլն եվրո արժողությամբ անօդաչու սարքերի վերաբերյալ հերթական գործարքն է կնքվել։ «Սա նշանակում է, որ շուտով Իրանից կժամանի անօդաչու թռչող սարքերի հերթական մեծ խմբաքանակը»,- ասել է նա։ Նոյեմբերի 5-ին Իրանը խոստովանեց, որ Ռուսաստան է մատակարարել Shahed անօդաչու սարքերը։ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Աբդոլլահյանի խոսքով՝ «փոքր քանակությամբ» անօդաչու սարքեր են մատակարարվել ռուսական ներխուժման մեկնարկից ամիսներ առաջ։ CNN-ը, վկայակոչելով անանուն արևմտյան երկրի պաշտոնյաներին, որոնք «ուշադրությամբ հետևում են Իրանի զենքի ծրագրին», գրել է, որ Թեհրանը պատրաստվում է ևս մոտ հազար զենք ուղարկել Մոսկվա՝ Ուկրաինայի պատերազմի համար։ Սրանք 450 հարվածային անօդաչու թռչող սարքեր են և կարճ հեռահարության «ցամաք-ցամաք» բալիստիկ հրթիռներ։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
