Գերմանիայում այրվել է ուկրաինացի փախստականների հանրակացարանը. հիմնական վարկածը՝ հրկիզում
![]() Գերմանիայում հրդեհը գրեթե ամբողջությամբ այրել է ուկրաինացիների բնակարանները, ովքեր փախել են պատերազմից գերմանական Գրոս-Ստրեմկենդորֆ կոմունայում, հայտնում է Spiegel-ը։ Հրդեհն սկսվել է հոկտեմբերի 19-ի երեկոյան, 14 հյուրերից և հանրակացարանի երեք աշխատակիցներից ոչ ոք չի տուժել։ Ոստիկանությունը կարծում է, որ հրդեհի պատճառը եղել է հրկիզումը: Անցած շաբաթ օրը իրավապահներն արդեն եկել էին փախստականների ապաստարան՝ մուտքի ցուցանակին հայտնված սվաստիկայով գրաֆիտի պատճառով։ «Ելնելով հրշեջ-փրկարարի իմ բազմամյա փորձից՝ ներկայումս ենթադրում եմ, որ հրդեհը միտումնավոր է բռնկվել»,- ասել է տեղի իշխանությունների ներկայացուցիչը։ Ըստ շրջանի ներկայացուցչի, հրդեհից անմիջապես հետո բոլոր բնակիչները տեղափոխվել են մեկ այլ շենք: Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբից ի վեր ավելի քան 14 միլիոն ուկրաինացի լքել է երկիրը, ըստ ՄԱԿ-ի: Նրանցից մոտ յոթ միլիոնը վերադարձել են։ Եվս 7,7 միլիոն մարդ մնում է Եվրոպայում։ ԵՄ երկրներում փախստականների բաշխվածությամբ առաջին տեղում են Լեհաստանը (1,4 միլիոն) և Գերմանիան (ավելի քան 1 միլիոն): |

Նիդերլանդները չի մասնակցի «Եվրոտեսիլ 2027»-ին
91228.10.2026, 06:13
«Տենց հայաստանցի արտիստ չկա, որ լսարանի, փողի իմ լեվլին հասնի»․ Սուպեր Սաքո
23724.10.2026, 12:42
«Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
16523.10.2026, 11:24
«Մեր մեջ չի եղել վեճ, պարզապես մենք իրար թողել ենք»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
19023.10.2026, 11:18
Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
26720.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
24219.10.2026, 15:00
