Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Ոստիկանությանը տված 9 միլիարդ խրախուսանքով կարող էր 60 հազար հոգու համար զրահաբաճկոն և սաղավարտ գնել»․ Հենրիխ Դանիելյան

306
Ուրբաթ, 30 սեպտեմբերի, 2022 թ., 14:18
«Ոստիկանությանը տված 9 միլիարդ խրախուսանքով կարող էր 60 հազար հոգու համար զրահաբաճկոն և սաղավարտ գնել»․ Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանն այսօրվա ասուլիսի ընթացքում խոսել է երկրի անվտանգային խնդիրների մասին. «Փաշինյանը պարգևավճարների վրա ավելի շատ գումար է ծախսել, քան այն գործողությունների, որոնք մեր անվտանգության համար անհրաժեշտ էին։ Այսինքն, օրինակ, ոստիկանությանը տված 9 միլիարդ խրախուսանքով կարող էր մոտավորապես 60 հազար հոգու համար պինդ, լավ զրահաբաճկոն և սաղավարտ գնել»։

Նրա խոսքով՝ ՀՀ քաղաքացիները լավ տեսնում են խաղաղության քողի տակ եկած Փաշինյանի քաղաքականությունը և այն, թե ինչ է մեզ սպասվում վաղը. «Փաշինյանը խաղաղության և սիրո քողի տակ եկավ իշխանությունը զավթելու ու հիմա տեսնում ենք՝ դագաղներով եկած մարդն ինչերի է ընդունակ: Խնդիրը Փաշինյանի քայլերի այն հերթականությունն է, որն ի նպաստ ՀՀ-ի չէ»,- ասել է Դանիելյանը: Վերջինի դիտարկմամբ՝ այսօր բանակցային գործընթաց գոյություն չունի. «Բանակցային գործընթացն այն չէ, երբ քեզ ինչ-որ բան են պարտադրում կամ վերջնագրով են խոսում քեզ հետ: Երբ մենք բանակցում էինք, բանակցում էինք, թե ինչ ենք ունենալու, ինչ է ստանալու Հայաստանը, Արցախը, և մենք ինչ օգուտ ունենք այդ բանակցությունների շրջանակներում»:

Հենրիխ Դանիելյանի ասուլիսը