Ադրբեջանն արգելափակել է «ՌԻԱ Նովոստի»-ի աշխատանքը Արցախի պետնախարարի հետ հարցազրույցից հետո
Ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության կայքը Ադրբեջանում անհասանելի է դարձել. հայտնում է գործակալության թղթակիցը։ «Ուրբաթ օրը «ՌԻԱ Նովոստի»-ում չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ հարցազրույցի հրապարակումից հետո ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ, մասնավորապես՝ Axar.az-ը և APA գործակալությունը, կոչ են արել տեղական իշխանություններին՝ արգելափակել կայքը, որը մտնում է Russia Today միջազգային լրատվամիջոցների խմբի մեջ: Այս հարցում ադրբեջանական կողմից պաշտոնական մեկնաբանություններ չեն եղել։ «Պաշտոնական Բաքուն կարծում է, որ ռուսական պետական գերատեսչությունները, իբր, տարածում են զրպարտչական տեղեկատվություն, որը հակադրվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և խթանում է անջատողական միտումները։ Այս ամենը չի համապատասխանում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների ոգուն և, հետևաբար, լուրջ ափսոսանք է առաջացնում»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան։ |
«Շոուն իշխանությունը կշարունակի դատարանում»․ Տիգրան Աբրահամյան
4518:00Վրաստանը կտրուկ պատասխանել է Ֆրանսիային
7217:24«Եթե Բագրատ Սրբազանը «գործակալ» է, ապա ազգովի սատանիստ ենք»․ Արտակ Բեգլարյան
4717:06«Այդպես էլ չպատասխանեց ամենակարևոր հարցին». Վարդան Հարությունյան
4816:54«Պարեկներին ուղարկել էին խախտում արձանագրելու»․ Գառնիկ Դանիելյան
4916:48«Նման վիճակ Հայաստանը երբևէ չի ունեցել». Հովհաննես Ավետիսյան
5116:36