«Չեմ ուզում լինել այս կեղտոտ պատմության մեջ». ուկրաինացի երգչուհին հրաժարվել է «Եվրոտեսիլ» մեկնելուց
![]() Ուկրաինացի երգչուհի Ալինա Պաշը հրաժարվել է մասնակցել «Եվրոտեսիլ 2022» երաժշտական մրցույթին։ Այս մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում։ Երգչուհին հրաժարվել է Ուկրաինան փառատոնին ներկայացնելուց՝ պատճառաբանելով, որ սպառնալիքներ է ստանում։ «Ես չեմ ուզում այս վիրտուալ պատերազմն ու ատելությունը։ Հիմա գլխավոր պատերազմն արտաքին պատերազմն է, որը եկավ իմ երկիր 2014թ.: Ես այլևս չեմ ուզում լինել այս կեղտոտ պատմության մեջ: Ծանր սրտով հանում եմ իմ թեկնածությունը Եվրոտեսիլ երգի մրցույթից՝ որպես Ուկրաինայի ներկայացուցիչ։ Շատ եմ ցավում»,- գրել է նա։ Նշենք, որ նա «Եվրոտեսիլում» Ուկրաինայի ներկայացուցիչ էր ընտրվել փետրվարի 12-ին: Դեռևս եզրափակիչ ընտրության մեկնարկից առաջ մրցույթի երկրպագուները բողոքի ակցիա էին կազմակերպել այն պատճառով, որ երգչուհին նախապես հարցազրույցներից մեկում խոստովանել էր, որ 2015 թվականին ելույթ է ունեցել Ղրիմում։ Ավելի ուշ Ալինան ներկայացրել է փաստաթուղթ, որը վկայում է, որ նա օրինական կերպով հատել է Ուկրաինայի և Ղրիմի սահմանը, սակայն ավելի ուշ երկրի պետական սահմանային ծառայությունը հայտնել է, որ նա չգիտի, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը։ Այդ կապակցությամբ երգչուհին քննադատության է ենթարկվել սոցիալական ցանցերում: |

Նիդերլանդները չի մասնակցի «Եվրոտեսիլ 2027»-ին
91228.10.2026, 06:13
«Տենց հայաստանցի արտիստ չկա, որ լսարանի, փողի իմ լեվլին հասնի»․ Սուպեր Սաքո
23724.10.2026, 12:42
«Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
16523.10.2026, 11:24
«Մեր մեջ չի եղել վեճ, պարզապես մենք իրար թողել ենք»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
19023.10.2026, 11:18
Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
26720.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
24219.10.2026, 15:00
