Երևան`   +20 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

«Կարևոր է կապ ունենալ մերոնց հետ և ձեռնարկել միջոցներ՝ տեղի հայերի անվտանգության ապահովման համար»․ Արման Աբովյան

492
Հինգշաբթի, 06 հունվարի, 2022 թ., 12:12
«Կարևոր է կապ ունենալ մերոնց հետ և ձեռնարկել միջոցներ՝ տեղի հայերի անվտանգության ապահովման համար»․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առավոտյան վերսկսեցին փողոցային մարտերը Ալմաթի քաղաքաքում։

Ղազախ ուժայիներին հաջողվեց վերադարձնել քաղաքային օդանավակայանը և կարևոր ենթակառուցվածքները։

Հավաստի տեղեկություններով քաղաքում կան տասնյակ սպանվածներ։

Մայրաքաղաք Նուր֊Սուլթանում և ուրիշ խոշոր քաղաքներում իրավիճակը համեմատաբար հանգիստ է։
Փառ՛ք Աստծո, կարծես թե չկա տեղեկություն, որ հայերից կան զոհեր կամ վիրավորներ (սա խիստ նախնական տվյալներով)։

Սակայն դա բնավ չի նշանակում, որ պետք է հանգիստ նստենք և բան չանենք։

Հիմա շատ կարևոր է հաստատուն կապ ունենալ մերոնց հետ և հարկ եղած դեպքում ձեռնարկել բոլոր միջոցները տեղի հայերի անվտանգության ապահովման համար։

Գիշերը մի կերպ կապ հաստատեցի Ալմաթիում և Կարագանդայում բնակվող մեր հայրենակիցների հետ, ասացին, որ խուճապ չկա, իրար հետ և Հայասատանի դեսպանատան հետ կապի մեջ են, սակայն վիճակը գերլարված է»։