«Ադրբեջանի նոր ագրեսիայի հավանականությունը պահպանվում է». Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը․ «Սոչիում կայացած հանդիպմանը հայտարարությունների ձևով արձանագրվեց, որ սովետական ժամանակաշրջանում եղել է ընդհանուր պետություն, իսկ սահմաններ չեն եղել։ Սա նշվում էր, որպեսզի ցույց տրվեր դելիմիտացիայի գործընթացի կարևորությունը, սակայն իրականում շատ ավելի վտանգավոր իրադրություն ստեղծեց։ Այսպիսի պատկերացումների պայմաններում, ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զորքերի ներխուժումը ոչ թե ագրեսիա, այլ զուտ սահմանային վեճ է դիտարկվում։ Ավելին, Ադրբեջանի նախագահն անընդհատ փորձում էր ՀՀ-ի դեմ ագրեսիան որպես չպլանավորված սահմանային միջադեպ ներկայացնել։ Այս հայտարարությունները ցույց են տալիս, որ առաջիկայում՝ անկախ նրանից, թե՛ դելիմիտացիա կսկսի, թե՛ սահմանները կապաշրջափակվեն, Ադրբեջանի նոր ագրեսիայի հավանականությունը պահպանվում է։ Ստացվում է, որ միջազգային ընկալումների առումով, լոկալ գործողությունները սահմանագծի տարբեր ուղղություններով «սահմանային վեճ» են որակվելու, իսկ դրա պատասխանատվությունը հավասարապես դրվելու է երկու կողմերի վրա։ Իսկ կարմիր գծերի հատումը նույն միջազգային հանրության համար կդիտվի այն ժամանակ, երբ ռազմական գործողությունները լայնամասշտաբ բնույթ կկրեն։ Այն էլ ոչ մեկ չգիտի, թե գործողությունների ինչպիսի մասշտաբը «լայնածավալ» կորակվի և ստեղծված իրադրության պայմաններում արտաքին խաղացողներն Ադրբեջանին զսպելու ինչ միջոցներ կձեռնարկեն։ Դեռ պետք է հասկանալ, իսկ արդյո՞ք նման դեպքում Ադրբեջանին «զսպելը» կբացառի Հայաստանի նոր կապիտուլյացիան»։ Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան |
«Հայաստանը ձախողել է, որովհետև անհրաժեշտ չափով հակաթուրքական չի եղել». Էդգար Էլբակյան
40Երեկ, 23:48Մոսկվան Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ հետախուզում է հայտարարել (լուսանկար)
167Երեկ, 19:30«Արդյունավետ կլինի՝ մյուս քաղաքներից ու գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երևան»․ Ստեփան Դանիելյան
80Երեկ, 16:30ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
174Երեկ, 13:48ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության․ ՌԴ ԱԳՆ
166Երեկ, 13:36ԱՄՆ-ն կարող է ևս 50 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային․ #Bloomberg
252Երեկ, 11:36