Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Գեներալ Մուրադովը Բաքվից Երևան դիեր է բերում

230
Չորեքշաբթի, 17 նոյեմբերի, 2021 թ., 20:12
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Գեներալ Մուրադովը Բաքվից Երևան դիեր է բերում

Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը այսօր երեկոյան Բաքվից կժամանի Երևան: Ադրբեջանական իշխանամետ Caliber պարբերականի տվյալներով՝ նա իր հետ բերում է սահմանին տեղի ունեցած բախումների հետևանքով զոհված հայ զինվորականների դիերը։
Sputnik Արմենիայի տվյալներով՝ ինքնաթիռում գերիներ չկան։Աղբյուրը հայտնում է, որ Մուրադովը բանակցություններ կվարի կողմերի միջև զինված միջադեպերի կանխման մեխանիզմի մշակման շուրջ: Խոսքը հայ-ադրբեջանական սահմանի մասին է, որը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց դուրս է։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 16–ին՝ ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։ Արդյունքում հայկական կողմը 2 մարտական դիրք կորցրեց։
Նոյեմբերի 16–ին՝ ժ. 22։30–ի սահմաններում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։
Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի արդյունքում թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 1 զոհ, 13 գերի։
Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։