Երևան`   +13 °C
Այսօր`   Կիրակի, 05 մայիսի, 2024 թ.

«Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի հայց կներկայացնի ՄԱԿ-ի միջազգային դատարան». Էլնուր Մամեդով

824
Ուրբաթ, 17 սեպտեմբերի, 2021 թ., 09:54
«Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի հայց կներկայացնի ՄԱԿ-ի միջազգային դատարան». Էլնուր Մամեդով

«Մոտ օրերս մենք պատասխանատվության կենթարկենք Հայաստանին՝ ռասսայական խտրականության բոլոր ձևերի միջազգային կոնվենցիայի խախտումների հիմքով: Ադրբեջանցիների իրավունքների խախտումները 30 տարիների օկուպացիայի ընթացքում անթույլատրելի են»,- այս մասին թվիթերյան իր էջում գրել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը:

Ավելի վաղ հայտարարություն էր տարածել նաև Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան՝ նշելով, որ դիմելու են Եվրոպական դատարան:

Հիշեցնենք՝ Հայաստանը ևս ընդդեմ Ադրբեջանի հայցադիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան, որն արդեն մուտքագրվել է: