Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բաշար Ալ-Ասադին
![]() Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադին՝ Ազգային տոնի առթիվ: «Ձերդ Գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ Սիրիայի Արաբական Հանրապետության Ազգային տոնի առթիվ։ Հայ և սիրիացի ժողովուրդները կապված են պատմական սերտ առնչություններով և բարեկամական զգացմունքներով, որոնք իրական հիմք են հանդիսացել մեր երկրների միջև համագործակցության և հարաբերությունների զարգացման համար։ Լիահույս եմ, որ Սիրիայի ժողովուրդը շուտափույթ կհաղթահարի ծանր ճգնաժամի հետևանքներն ու կընթանա խաղաղության և կայունության ուղիով։ Վերահաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ շարունակելու մեր նպաստը բերել առկա մարդասիրական խնդիրների լուծմանն ու մեր երկրների միջև ավանդական երկխոսության առավել խորացմանը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»,- նշված է ՀՀ վարչապետի ուղերձում։ |

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
150Երեկ, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
333Երեկ, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
14206.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
16704.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
14304.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
13904.11.2026, 12:06
