Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

ՀՀ առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունն Արցախում է

1065
Շաբաթ, 06 մարտի, 2021 թ., 14:35
ՀՀ առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունն Արցախում է

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն Արցախում է: Կողմերը քննարկել են համավարակով պայմանավորված՝ առողջապահական համակարգի մարտահրավերները, խոսել համատեղ իրականացվող և նախանշված ծրագրերի մասին, քննարկել հետպատերազմական Արցախի առողջապահության համակարգի արդիականացման գործընթացը: Առողջապահական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև վիրավորված զինծառայողների և քաղաքացիական անձանց բուժման, ֆիզիկական ու հոգեբանական վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Հայաստանից ժամանած պատվիրակությանն ընդունել է նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: