Հակաիշխանական ստատուսների համար զգուշացվել են. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական համակարգում աշխատողները լուրջ դժվարություններ ունեն սեփական տեսակետը հայտնելու հարցում։ Մեզ պատմեցին, որ պատերազմից հետո Ֆեյսբուքում իշխանություններին քննադատող գրառումների համար խիստ զգուշացումներ են ստացել Հանրային հեռուստաընկերության աշխատակիցները, անգամ՝ օպերատորները, որոնց իր մոտ է հրավիրել Հ1-ի լրատվական հաղորդումների պրոդյուսերը եւ զգուշացրել, որ «հանգիստ նստեն տեղները»։ Մյուս ահազանգը ստացել ենք էկոնոմիկայի նախարարությունից, մասնավորապես՝ «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամից։ Բոլոր այն աշխատակիցները, ովքեր դեմ են այս իշխանությանը եւ հակաիշխանական որեւէ գրառում են անում իրենց էջում, ղեկավարները կանչում են եւ վախեցնում, թե աշխատանքից կհեռացվեն։ Ի դեպ, կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահը Տիգրան Ավինյանն է»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18