Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Կենտրոնական ուղղությամբ հակառակորդին հաջողվել է ունենալ որոշակի առաջխաղացում». Արծրուն Հովհաննիսյան

513
Շաբաթ, 31 հոկտեմբերի, 2020 թ., 22:10
«Կենտրոնական ուղղությամբ հակառակորդին հաջողվել է ունենալ որոշակի առաջխաղացում». Արծրուն Հովհաննիսյան

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ընթացող ճեպազրույցի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրեց ռազմաճակատում տիրող իրավիճակը. «Այսօր ամբողջ օրը՝ վաղ առավոտից հակառակորդը ռազմաճակատի գրեթե ողջ երկայնքով շարունակել է հարձակողական գործողությունները: Մարտերի ինտենսիվությունը շատ բարձր չի եղել, սակայն որոշ օջախային ուղղություններում ընթացել են ինտենսիվ հարձակողական գործողություններ: Կենտրոնական ուղղությամբ մեկ-երկու դիրքերի վրա նետելով մեծաքանակ հետևակային և այլ ուժեր, օգտագործելով հրետանի և միաժամանակ հրետակոծելով Մարտունի քաղաքը, Ադրբեջանի ԶՈՒ-ին հաջողվել է ունենալ որոշակի առաջխաղացում՝ որոշակի դիրքային փոփոխություններ»,- ասաց նա: