Երևան`   -1 °C
Այսօր`   Շաբաթ, 28 նոյեմբերի, 2020 թ.

«Էրդողանը մտադրվել է վերացնել Թուրքական բժշկական ասոցիացիան». Վահե Տեր-Մինասյան

378
Հինգշաբթի, 29 հոկտեմբերի, 2020 թ., 05:05
«Էրդողանը մտադրվել է վերացնել Թուրքական բժշկական ասոցիացիան». Վահե Տեր-Մինասյան

Ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էրդողանի կառավարությունը հազարավոր թուրք բժիշկների անվանում է տեռորիստներ։
Թուրքական բժշկական ասոցիացիան կազմալուծման և ոչնչացման եզրին է։
Ինչպես տեղեկացնում է Համաշխարհային բժշկական ասոցիացիայի պաշտոնական կայքը,
թուրքական կառավարությունը մտադրվել է վերացնել իր երկրում եզակի անկախ կառույցներից մեկը՝ Թուրքական բժշկական ասոցիացիան։ Ավելին, այս կառույցի անդամ հազարավոր բժիշկներ արդեն իսկ Էրդողանի կողմից պիտակավորվել են որպես տեռորիստներ։ Նրանցից շատերն արդեն ձերբակալված են։ Բնական է, որ թուրքական ծայրահեղական վերնախավին բացարձակ պետք չեն կրթված և հումանիզմի սկզբունքներ կրող քաղաքացիներն ու միավորումները։ Հենց այսպիսի միավորումներ են աշխարհի գրեթե բոլոր երկրներում գործող ազգային բժշկական ասոցիացիաները։ Թուրքական ֆաշիստական համակարգին պետք են միայն անկիրթ, հնազանդ ֆանատիկներ, որոնք անխոս կենթարկվեն իրենց՝ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող ղեկավարին։ Վստահաբար կարելի է ենթադրել, որ անգամ Համաշխարհային բժշկական ասոցիացիայի ամենախիստ հայտարարությունները չեն փրկի երկրի բժիշկներին՝ թիվ մեկ խելագարից»։